Рубрика: Без рубрики

Ընտանեկան ուսումնական պլան

  1. Ընտանեկան ուսումնական պլանը աշակերտի ուսումնական ծրագրի մի մասն է։
  2. Ես կրթական ծրագիրը յուրացնում եմ տան ընտանեկան դպրոցում թագավարակի պատճառով։
  3. Ես սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում՝ 4-1 դասարանում։ Ծնողներս պայմանագիր են կնքել Կրթահամալիրի հետ։
  4. Մեր դասարանում 27 հոգի ենք՝ չնայաց, որ 25-ից ավել չպիտի լինեինք։
  5. Ուսումնական տարին բաժանված է չորս մասի և տևում է 10 ամիս։
  6. Ուսումնական շաբաթը 5 օր է տևում։ Շաբաթ օրերը ծնողի համաձայնությամբ ճամբորդություն էինք գնում։
  7. Ուսման ընթացքում կիրառում ենք համակարգիչ-պլանշետ, օգտվում ենք համացանցից, օգտագործում ենք ֆոտոխցիկ։
  8. Ուսումնական նյութերով ուսուցիչները մեզ ապահովում են տպագիր և էլեկտրոնային տեսքով՝ անհատական բլոգի և էլեկտրանյին հասցեի միջոցով։ Օգտվում ենք նույնպես պետական դասագրքերից։
  9. Մինչև արտակարգ իրավիճակը՝ դասերը անց էին կացվում թե դասարանում, թե բացօթյա։
  10. Այժմ կրթական ծրագիրը արդեն 2 ամիս իրականացվում է հեռավար ձևով։
  11. Բացի մեր տնային առաջադրանքներից մենք մասնակցում ենք նաև ֆլեշմոբներին, ընտանեկան նախագծերին։
  12. Մենք սովորում ենք ներկայացնել հարցազրույցներ, ռադիոնյութեր և տեսանյութեր։
  13. Մեզ համար պարտադիր աշխատանք է անձնական ուսումնական բլոգի վարումը։
  14. Մենք պարտադիր ստուգում ենք մեր էլեկտրոնային հասցեները, դասավանդողների բլոգները և ամեն օր մասնակցում ենք մեր առցանց դասերին Teams ծրագրով։
  15. Դպրոցում մեր օրը սկսվում էր երգ ու պարով և առավոտյան մարզանքով, և դա մենք անվանում ենք ընդանուր պարապմունք։
  16. Մենք տանը և բակում բույսեր ենք աճեցնում և ուսումնասիրում նրանց աճը՝ ծանոթանալով Բնագիտություն առարկային, իսկ Հայրենագիտություն առարկան ավելի լավ ենք սովորում հաճախ ճամփորդելով։
  17. Մենք շատ երգեր ենք սովորում երգի դասի ժամանակ՝ ծանոթանալով Կոմիտասին, հայկական ֆոլկլորին։
  18. Տեխնոլոգիա դասի ընթացքում մենք սովորում ենք խեցեգործություն և դիզայն։
  19. Մարմնակրթության դասին մենք զբաղվում ենք սպորտով՝ հեծանիվ ենք վարում, բասկետբոլ ենք խաղում և ֆուտբոլ։
  20. Մենք նաև չորս ժամ ընտրության առարկա ունենք։ Այս տարի ես ընտրել եմ ռոբոտաշինություն։
  21. Դպրոցում գործում է նաև երաժշտական կենտրոն, որտեղ ես և քույրիկս սովորում ենք դաշնամուրի բաժնում, իսկ քույրիկս նաև ջութակի բաժնում է սովորում։ Այնտեղ մենք նաև սոլֆեջիո ենք սովորում։ Այս օրերին մեր երաժշտության դասերը մեր ուսուցիչները մեզ հետ իրականացնում են հեռավար՝ viber ծրագրի միջոցով, լավ էլ ստացվում է։
  22. Դպրոցում գործում են նաև տարբեր սպորտային խմբակներ։ Ես արդեն երկու տարի է հաճախում եմ Docando կարատեի խմբակը։ Այժմ տանը պարապում եմ և տեսանյութը ուղարկում եմ իմ սենսեին։
  23. Ամեն շաբաթվա վերջ մենք ամփոփաթերթիկ ենք լրացնում որպես մեր ուսումնական աշխատանքի հաշվետվություն։
  24. Այս տարի մենք ազատվեցինք մեր առաջին քննությունից թագավարակի պատճառով, բայց ես պատրաստ էի։
  25. Ազատ ժամանակ մենք մեր շան հետ ենք խաղում, գիրք ենք կարդում, բակ ենք իջնում, հեծանիվ ենք վարում, քաղաքից դուրս ենք գնում ընտանիքով։
  26. Ես և քույրիկս նաեւ նկարչության ենք գնում արդեն 3 տարի, դրանով էլ ենք այս ամիսներին հեռավար զբաղվում՝ շարունակելով ստեղծագործել։